Logo

Articles

Միջադեպ օլիմպիական կրակի տեղափոխման ժամանակ

jah 7Մոսկվայում ազդարարված Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ջահի փոխանցումավազքի ռուսաստանյան փուլը նշանավորվել է տհաճ դիպվածով. ստորջրյա լողի աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի ձեռքերում կրակը մարել է: Այն անմիջապես վառել են կրակայրիչի միջոցով եւ մեր հայրենակիցն այն հասցրել է հաջորդ ջահակրին: Խաղերի կազմկոմիտեի ղեկավարը դա հիմնավորել է այն հանգամանքով, որ պատասխանատու աշխատակիցը մինչեւ վերջ չէր բացել ջահի գազի փականը: Փոխանցումավազքը սկսվել է Կրեմլի տարածքից: Հիշեցնենք, որ Շավարշ Կարապետյանը հերոսական արարք է կատարել 37 տարի առաջ՝ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ ուղեւորներով լիքը տրոլեյբուսը ընկել է Երեւանյան լիճը, պատահաբար մոտակայքում գտնվող Շավարշ Կարապետյանը իսկույն ջուրն է նետվել: Ջրասուզված տրոլեյբուսից նա 20 մարդ է դուրս բերել, 20 կյանք է փրկել: Նրա հերոսական արարքի լուրը տարածվել էր աշխարհով մեկ: Նշենք, որ օլիմպիական կրակը Ռուսաստանի մայրաքաղաք են հասցրել փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը: 123 օրում ջահը կլինի Ռուսաստանի բոլոր 83 սուբյեկտների 130 քաղաքներում, կլինի միջերկրային ուղեծրում եւ Բայկալ լճի հատակում: Այն կանցնի 65 հազար կիլոմետր եւ փետրվարի 7-ին կհանգրվանի ձմեռային 22-րդ օլիմպիադայի մայրաքաղաք Սոչիում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.