Logo

Articles

Կքանդեն Սենդի Հուկ դպրոցը

hool 8 Sandy Hook դպրոցի աշակերտների ծնողները վճռել են քանդել դպրոցը եւ այն կառուցել նոր վայրում: Դպրոցում  2012թ. դեկտեմբերի 12-ին Ադըմ Լանզայի զինված հարձակման հետեւանքով զոհվել էր 26 մարդ, այդ թվում` 20 երեխա

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ քանդելուն կողմ են քվեարկել 4504 մարդ, դեմ` միայն 558-ը: Նոր շենքի շինարարության համար դաշնային գանձարանից կտրամադրվի 50 միլիոն դոլար: Սենդի Հուկ դպրոցը փակվել էր միջադեպից անմիջապես հետո, իսկ դրա բոլոր աշակերտները տեղափոխվել էին մոտակայքում գտնվող ուսումնական հաստատություն: Թեեւ թաղամասը դպրոցների պակաս չունի, նրանք, ում վերաբերել է այս ողբերգությունը, նոր դպրոցի շինարարությունը համարում են տուրք զոհերի հիշատակին: Նախատեսվում է, որ նոր շենքը կկառուցվի մինչ 2016թ. սկիզբը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.