Logo

Articles

Ապօրինի ներգաղթյալներին վարորդական վկայական կտան

brow 4Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը օրենք է ստորագրել, որը ապօրինի ներգաղթյալներին թույլ է տալիս վարորդական իրավունքի վկայականներ ստանալ

Նոր օրենքը գնահատվում է որպես ներգաղթյալների իրավունքների պաշտպանների հաղթանակ:Ակնկալվում է, որ վարորդական վկայական ստանալու համար կդիմեն մոտ մեկուկես միլիոն ներգաղթյալներՕրենքը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին։ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առլընդ Շվարցենեգերը կտրականապես հանդես էր գալիս ապօրինի ներգաղթյալներին ոչ միայն վարորդական, այլեւ ցանկացած այլ վկայականներ տրամադրելու դեմ: Կալիֆոռնիայում մեքենայի ղեկաին ձերբակալված ներգաղթյալների զգալի մասը հաճախ արտաքսվում էր երկրից, իսկ մեքենաներն առգրավվում էին: Նոր վկայականները տարբերվելու են ԱՄՆ քաղաքացիներին եւ լեգալ ներգաղթյալներին տրվող վկայականներից, լինելու է նշում, որ այդ վկայականով չի կարելի աշխատանքի ընդունել ներգաղթյալին կամ այլ արտոնություններ տրամադրել նրան: Նշենք, որ բացի Կալիֆոռնիայից ապօրինի ներգաղթյալներին վարորդական վկայականներ տրամադրում են նաեւ 10 այլ նահանգներ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.