Logo

Articles

Օբաման պահանջում է ընդունել օրինագիծը


pah 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր մտադրությունը անփոփոխ է՝ նա կպնդի մատչելի բուժօգնության օրինագիծը, որը ոչ պաշտոնապես ստացել է Obamacare անվանումը: Մերիլընդ նահանգում շինարարական ընկերության աշխատակիցների առջեւ ելույթ ունենալիս Օբաման ծաղրել է Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականների առաջնորդ Ջան Բեյներին, որ նա հրաժարվել է քվեարկության դնել 2014-ի ֆիսկալային տարվա բյուջեն: -Խոսքը միայն մեկ բանի մասին է` հանրապետականները հակված են մատչելի բժշկական օգնությունը չեղյալ հայտարարելու գաղափարին: Դա, ըստ երեւույթին, միակ բանն է, որը նրանց միավորում է,- Reuters-ը մեջբերում է նախագահի խոսքերը: Օբաման կոնգրեսին կոչ է արել անհապաղ քվեարկել բյուջեի նախագծի օգտին, ինչը թույլ կտա վերականգնել պետական հաստատությունների ֆինանսավորումը: Նախագահի խոսքերով, սակայն, Բեյնըրը վախենում է իր սեփական խմբակցության ծայրահեղ պահպանողականներից:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.