Logo

Articles

Նյուպորտ Բիչում կնոջ դիակ են գտել

Created on Wednesday, 04 September 2013 00:39 Written by AMGA TV

newp 5Կնոջ դիակ է հայտնաբերվել Նյուպորտ Բիչում` կամրջի տակ: Հետաքննությանն արդեն միացել են հատուկ նշանակության ջոկատն ու սուզորդները: Ոստիկանությունը երեկ առավոտյան, ժամը 8:45-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Բեյ Բրիջի տակ, դիակ է լողում: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը: Քննչական ծառայությունը փորձում է պարզել կնոջ ինքնությունն ու մահվան հանգամանքները: Առայժմ հայտնի չէ` մահը վրա է հասել բռնության հետեւանքով, թե նա ինքն է ընկել ցած: Դին դուրս բերելու համար սուզորդներ են պահանջվել, որոնք հանել են այն եւ հանձնել քննիչներին: Հետաքննությունը շարունակվում է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.