Logo

Articles

ԱՄՆ-ը սահմանափակ հարված կհասցնի Սիրիային

Created on Wednesday, 04 September 2013 00:11 Written by AMGA TV


syr 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ ռազմական սահմանափակ հարված հասցնելու իր որոշման մասին։ Այժմ նա սպասում է իր այս որոշումը Կոնգրեսի կողմից հաստատվելուն՝ կոչ անելով օրենսդիր մարմնին օգնել իրեն այս սպառնալիքին հակադրվելու համար։ -Երկար ու մանրազննին քննարկումներից հետո ես որոշել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայի վարչակարգի դեմ պիտի կիրառի ռազմական ուժ,- հայտարարել է նախագահը Սպիտակ տան Վարդերի այգում։ Նրա խոսքերով, Ամերիկան չի իրականացնի անժամկետ ներխուժում ու կհրաժարվի այնտեղ զորքեր ուղարկելու հնարավորությունից։ -Մեր գործողությունները կունենան ժամանակի ու ծավալների մեջ սահմանափակումներ,- ասել է նա: Օբաման հեռախոսով զրուցել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Ջան Բեյնըրի եւ Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հերրի Ռիդի հետ, որոնք երկուսն էլ, նրա խոսքերով, համաձայնվել են նստաշրջանը սկսվելուն պես անմիջապես անցկացնել քննարկումներ այս հարցով։ Կոնգրեսի նստաշրջանը սկսվում է սեպտեմբերի 9-ին, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք խոստանում են նիստի վերադառնալ օրեր առաջ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջան Բեյնըրը հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկին՝ Սիրիային հարված հասնելու վերաբերյալ, եւ կարծում է, որ իր գործընկերները պետք է նույնն անեն: ԱՄՆ կոնգրեսի փոքրամասնության ֆրակցիայի ղեկավար Նենսի Փելոսին նույնպես աջակցել է նախագահ Օբամայի առաջարկին: -Սիրիայում քիմիական զենքի կիրառումը չի կարելի անտեսել: Միացյալ Նահանգները պետք է պատասխանեն,- հայտարարել է նա:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.