Logo

Articles

Պենտագոնը կրճատում է առափնյա նավերի գնումը

penta 5Պենտագոնի ղեկավարությունը մտադիր է կրճատել LCS նախագծով առափնյա նավերի գնումը՝ 52-ից հասցնելով 24 միավորի: Նման միջոցառումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ծախսերը՝ պաշտպանական բյուջեի կրճատման ֆոնին: Եթե որոշումը վերջնականապես ընդունվի, նոր նավերի մատակարարման վերջին պայմանագիրը կստորագրվի 2015 ֆինանսական տարվա ընթացքում, որը կսկսվի 2014-ի հոկտեմբերի 1-ից: Նավերի գնման ծավալների քննարկումը ներկայում ընթանում է 2015 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի նախապատրաստման շրջանակում, որը ծրագրվում է Կոնգրեսի դիտարկմանը ներկայացնել փետրվարին: ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը համաձայն չէ կրճատման պլանների հետ, սակայն եթե դա անխուսափելի է, պատվերը պետք է կրճատվի մինչեւ 32-ի: Այդ դեպքում վերջին պայմանագիրը կստորագրվի 2017-ին: 2010-ին ԱՄՆ ռազմածովային ուժերն անցկացրել են առափնյա գոտու նոր տիպի նավերի մրցույթ, որին մասնակցել են Lockheed Martin եւ Austal USA ընկերությունները: Մրցույթի ավարտից հետո զինվորականները չեն կարողացել հաղթող ընտրել եւ որոշել են նավեր պատվիրել երկուսից էլ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.