Logo

Articles

Բոստոնյան խեղդամահ անողը արտաշիրմվել է

Created on Saturday, 13 July 2013 22:35 Written by AMGA TV

boston 2Բաստընյան խեղդամահ անող Ալբըրտ Դը Սալվոյի բարեկամները համաձայնել են կրկնակի արտաշիրման` DNA նմուշ ստանալու: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր 10 կանանց խեղդամահ անելու մեջ: Ավելի վաղ ոստիկանությունն արդեն փորձագիտության ենթարկել է Դը Սալվոյի զարմիկի DNA-ն եւ եկել այն եզրակացության, որ նրա բարեկամը 1964թ բռնաբարել եւ սպանել է 19-ամյա Մերի Սալլիվանին: 2001թ Դե Սալվոյի եւ Սալլիվանի մարմիններն արդեն արտաշիրմվել են: Սակայն այն ժամանակ Սալլիվանի մարմնի վրա հայտնաբերվել են այլ տղամարդու կենսաբանական նյութեր եւ նրանց կապն ու Դե Սալվոյի հանցանքը չի հաջողվել ապացուցել: Գենետիկ փորձաքննությունը պարզել է հանգուցյալ Ալբերտ Դը Սալվոյի մասնակցությունը հանցագործություններին: Սաֆոկ շրջանի դատախազ Դեն Քոնլին նշել է, որ դա հաստատված փաստ է, անհերքելի ապացույց եւ կոշտ վկայություն: Դը Սալվոն 1962-1964թթ ընթացքում Բասթընի մերձակայքում սպանել է 19-75 տարեկան առնվազն 11 կանանց: Նրանց մեծ մասը բռնաբարվել է, հետո խեղդամահ արվել իրենց իսկ զուգագուլպաներով կամ հագուստի այլ ատրիբուտներով: 1967թ ձերբակալված Դը Սալվոն խոստովանել է 13 կանանց սպանություն: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման եւ 1973թ սպանվել բանտում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.