Logo

Articles

Մեքենայով բախվել է օդանավակայանի դարպասներին

acc 5Բըրբենքի ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանքներ է առաջադրել տղամարդուն, ով իր մեքենայով բախվել է Բըրբենքի Բաբ Հոփ օդանավակայանի դարպասներին: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ժամը 9:30-ի սահմաններում, Empire Avenue-ի հատվածում: Տղամարդն իր մեքենայով բախվել է դարպասներին, ապա անգարի մոտ գտնվող մետաղե կոնստրուկցիային: Ոստիկանները պարեկել են տարածքը, եւ նրանցից մեկը ուժգին ձայն է լսել: րոպեներ անց վարորդին ձերբակալել են: Նորթ հալիվուդի 64-ամյա բնակիչ Ռալֆ Լուկըսին տեղափոխել են հիվանդանոց` բուժզննման, ապա ալկոհոլի եւ թմրադեղերի ազդեցության տակ մեքենա վարելու մեղադրանք առաջադրել: Մեքենան հարվածից լրջորեն վնասվել է: Միջադեպի հետեւանքով օդանավակայանի աշխատանքը չի տուժել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.