Logo

Articles

Իշխանությունները մտադիր են ազատ արձակել մոլագարին

molag 5Կալիֆորնիայի դատարանը որոշում է կայացարել ազնիվ խոսքի դիմաց բաց թողնել սերիական բռնաբարող Քրիսթըֆըր Հաբբըրտին, որի զոհն է դարձել 40 մարդ: Տեղի իրավաբանները դատարանի որոշումը մղձավանջ են կոչել: Լոս Անջելեսի հոգաբարձուների խորհրդի անդամ Մայք Անտոնովիչը կոչ է արել տեղի օրենսդիր իշխանությանը վերանայել որոշումը: Դատարանը որոշել է ազատել Հաբբըրտին` հիմնվելով բժիշկ փորձագետների եզրակացության վրա, որի համաձայն մոլագարն այլեւս վտանգավոր չէ հասարակության համար: Նա անընդհատ ոստիկանության հսկողության տակ է գտնվելու եւ քաղաքի որոշ հատվածներ նրա համար փակ են լինելու: Նախքան նրան հիվանդանոցից բաց թողնելը` Լոս Անջելեսի սոցիալական ծառայությունը նրա համար տուն կգտնի: Հաբբըրտն առաջին անգամ Լոս Անջելեսում ձերբակալվել է 1972թ: Այդ պահի դրությամբ նա հասցրել էր բռնաբարել 25 կնոջ: Նա ազատ է արձակվել 1979թ եւ երկու տարվա ընթացքում 15 զոհի է դժբախտացրել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.