Logo

Articles

Կալիֆոռնիայում բանտարկյալները հացադուլ են հայտարարել

ris 5Կալիֆոռնիա նահանգի բանտերում դատապարտյալների բողոքի լայնածավալ ակցիա է սկսվել: Ավելի քան 30 հազար դատապարտյալներ նախօրեին հացադուլ են հայտարարել: Բողոքի ակցիան ընթանում է նահանգի բոլոր բանտերի երկու երրորդում: Դատապարտյալները հրաժարվում են ուտելիքից, նաեւ հրաժարվում են դուրս գալ աշխատանքի եւ ուսման` վկայակոչելով վատ ինքնազգացողությունը: Դատապարտյալները պահանջում են բարելավել իրենց պահման պայմանները մենախցերում, թույլատրել ամիսը մեկ օգտվել հեռախոսից: Նրանք նաեւ տաք հագուստ, սննդի բարելավում, կրթական ծրագրերի հասանելիություն են պահանջում: Արդեն երկրորդ օրը հացադուլը շարունակում են 29 հազար դատապարտյալներ: Տասը դատապարտյալների բժիշկների ինտենսիվ հսկողության տակ են վերցրել: Հացադուլը սկսվել է հուլիսի 1-ից` Սյուզընվիլլ անապատում գտնվող բանտում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.