Logo

Articles

Կոնգրեսն արգելափակել է ռազմական օգնությունը սիրիացի ապստամբներին

syr 5ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետախուզության հարցերով զբաղվող կոմիտեների անդամները քննարկել են սիրիացի ապստամբներին ռազմական օգնությունն արգելափակելու օգտին: Կոնգրեսականները քվեարկել են սիրիացի ապստամբներին ցուցաբերվող օգնության ֆինանսավորման խիստ սահմանափակումներ մտցնելու օգտին: Նման որոշման պատճառ են դարձել այն երկյուղները, որը զենքը կարող է հայտնվել ահաբեկչական խմբերի ձեռքում: Կոմիտեների անդամների կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ծրագիրը մտածված եւ գործունակ չէ, քանի որ չի նախատեսում այն զենքի վերահսկողության հնարավորությունը, որը մատակարարվելու է Սիրիային: Թե կոնկրետ ինչ միջոցառումների օգտին են քվեարկել կոնգրեսականները, հայտնի չէ, քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել դռնփակ ռեժիմով: Սակայն, աղբյուրի խոսքով, ընդունված միջոցները բավարար կլինեն անհնարին դարձնելու Բարաք Օբամայի վարչակազմի կողմից պլանավորված զենքի մատակարարումները: Մինչդեռ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ կոնգրեսականները խանգարում են իրենց կատարելու ապստամբներին զինելու ծրագիրը՝ ընդսմին չառաջարկելով այլընտրական տարբերակներ: Հունիսի 14-ին Բարաք Օբամայի վարչակազմը որոշում էր ընդունել սիրիացի ապստամբներին հրաձգային զենք, հակատանկային համալիրներ եւ զինամթերք մատակարարելու մասին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.