Logo

Articles

Ով կգլխավորի ԴՊՀ-ն

dph 5ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի ազատված պաշտոնը կարող է զբաղեցնել ֆինանսների նախկին նախարար Լերրի Սամըրսը: -Դաշնային պահուստային համակարգի ներկայիս ղեկավար Բեն Բերնանկիի լիազորությունները ավարտվում են 2014-ի հունվարի 31-ին: Սպասվում է, որ նա չի ղեկավարի համակարգը նորից: Արդյունքում Սպիտակ տունը հիմա ակտիվորեն նրան փոխարինող է փնտրում,- ընդգծում է The Wall Street Journal-ը: 58-ամյա Սամըրսի հետ միասին թեկնածուների թվում են Բերնանկիի երեք տեղակալները՝ Ջանեթ Յելենը, Դանըլդ Կոնը եւ Ռաջըր Ֆերգյուսընը։ ԴՊՀ-ն կատարում է կենտրոնական բանկի գործառույթները: Բերնանկին գերատեսչությունը ղեկավարում է 2006թ. փետրվարից: Նրան այդ պաշտոնում նշանակել է Ջորջ Բուշը, 2010թ. Բարաք Օբաման երկարաձգել էր նրա լիազորությունները

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.