Logo

Articles

Բանգլադեշում մեկ հայ է մնացել

Created on Tuesday, 25 June 2013 01:03 Written by AMGA TV

bang 4Բանգլադեշի երբեմնի ծաղկող հայ համայնքը այնքան է նվազել, որ ներկայումս մայրաքաղաք Դաքքայում միայն մեկ հայ է ապրում: Միքայել Ջոզեֆ Մարտին. անգլախոսներն այսպես են կոչում նրան: Նրա հայկական անունը Միքայել Հովսեփ Մարտիրոսյան է եւ նա միակն է, որ պահպանում եւ հոգ է տանում Սուրբ Համբարձման եկեղեցու մասին: Եկեղեցին կառուցվել է 1781թ. եւ վկայում է, որ հայերն այստեղ են ժամանել 17-18 դարերում: Հայերը հիմնականում զբաղվել են առեւտրով, եւ եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում: Այսօր այն գրեթե միշտ փակ է: Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում: Մարտինը Դաքքա է եկել 1942-ին: Ներկայումս նա արդեն բավական ծեր է եւ անհանգստանում է, թե իրենց հետո ով է հետեւելու եւ խնամելու հայկական եկեղեցուն: -Հնարավոր է, երբ ես մահանամ, իմ երեք դուստրերից մեկը Կանադայից կգան այստեղ, որպեսզի պահպանեն հայկական ներկայությունն այս երկրում,- Ֆրանս Փրեսին տված հարցազրույցում նշել է Մարտինը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.