Created on Tuesday, 25 June 2013 00:54 Written by AMGA TV
Գլենդել Գալերիայում Macy’s խանութի աշխատակցուհի Արմինե Տոնիկյանը ձերբակալվել է այլ աշխատակիցների նույնականացման համարները օգտագործելու եւ նրանց հաշվից իր հաշվին մի քանի հազար դոլար փոխանցելու կասկածանքով: Գլենդելի 31-ամյա բնակչուհին կալանավորվել է յուրացման մեղադրանքով: Տոնիկյանն, ով խանութում աշխատել է 2012թ, ըստ քննության տվյալների, օգտագործել է սեփական պլաստիկ քարտերը տարբեր ապրանքներ գնելու համար, ինչից հետո խարդխությամբ գումարները հետ է վերադարձրել իր հաշվին: Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է 5 մարդու ձերբակալության մասին, ովքեր Macy’s ցանցի 41 խանութների հասցրել են 218 հազար դոլարի վնաս հասցնել Գիֆթ կարդերի գողության եւ տարբեր մեքեանյությունների արդյունքում: