Logo

Articles

Կալանավորվել է տրանսսեքսուալին ծեծելու համար

Created on Tuesday, 25 June 2013 00:50 Written by AMGA TV

trans  4Շաբաթ Լոս Անջելեսի ոստիկանությունը կալանավորել է հայ երիտասարդին՝ նախորդ շաբաթ Հոլիվուդում կին-տրանսսեքսուալին ծեծելու կասկածանքով:

Նիկոլ Շահնազարյանի Վեն Նայսի տանը խուզարկություն է կատարվել: Վիվիան Դիեգո անունով կնոջը ծեծելու փաստի վերաբերյալ տեղեկությունների համար ոստիկանությունը 25 հազար դոլար պարգեւատրում է խոստացել, որից երեք օր անց Նիկոլ Շահնազարյանին կալանավորել են: Դիեգոն պատմել է, որ ինքն աշխատել է դերասանուհի Եվա Լոնգորիային պատկանող ռեստորանում: Նա ծեծի է ենթարկվել ռեստորանից դուրս գալուց հետո: Ոստիկանության փոխանցմամբ՝ Դիեգոն 7 օր անցկացրել է հիվանդանոցում: FBI-ն ու ոստիկանները որոնում են մյուս երեք կասկածյալներին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.