Created on Thursday, 13 June 2013 23:11 Written by AMGA TV
Հունիսի 12-ի գիշերը Միչիգան նահանգի նավթավերամշակման գործարանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքը տեղի է ունեցել Ջաքսոնի շրջանի West Bay Exploration ընկերության գործարանում, տեղի ժամանակով երեկոյան ժամը 6-ին: Պայթյունն առաջացել է բեռնատարի՝ գազամուղի մեջ մխրճվելու հետեւանքով: Արդյունքում հրդեհ է բռնկվել, որը դեպքի վայր ժամանած վթարային խմբին հաջողվել է հանգցնել: Տուժել է գործարանի մեկ աշխատակից, ով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երրորդ կարգի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաեւ բեռնատարի վարորդը: