Logo

Articles

Որոնում են Make it Quick ավազակին

Created on Thursday, 13 June 2013 02:09 Written by AMGA TV

make 8Իրավապահ մարմինները դիմել են հանրությանը` խնդրելով օգնել Սաութ Բեյում բանկերի կողոպուտների շարքի մեջ մեղադրվողին: Կասկածյալը 2009 թվականից հետո կողոպտել է U.S. Bank-ի 11 մասնաճյուղ: Make it Quick մականունը կասկածյալը ստացել է, քանի որ միշտ շտապեցնում էր գանձապահներին, երբ գումար էր պահանջում: Վերջին կողոպուտը, ըստ առկա տվյալների, նա կատարել է մայիսի 25-ին, Սան Պեդրոյում: Նա նախկինում եւս երկու անգամ կողոպտել էր այդ մասնաճյուղը; Կողպոտիչը հանցագործություններ է կատարել նաեւ գարդենայում, Ինգլվուդում, Քարսընում, Թորընսում: Ըստ նկարագրության, նա 25-35 տարեկան, լատինաամերիակցի է, մուգ մազերով: Հասակը մոտ 6 ոտնաչափ, 200-ից 230 փաունդ քաշով: Կասկածյալի մասին տեղեկությունների դեպքում կարող եք զանգահարել FBI-ի գրասենյակ (310) 477-6565 համարով կամ կապվել տեղի ոստիկանության հետ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.