Logo

Articles

Հայագիտական կենտրոն Կալիֆոռնիայի համալսարանում

ca 8Կալիֆոռնիայի համալսարանի Հնագիտության Քաթսընի հնագիտության ինստիտուտը երկու միլիոն դոլար է ստացել համալսարանի շրջանավարտ Զարուհի Սերա Չիթջյանի կողմից ՝ հիմնելու հայկական հնագիտության եւ ազգագրության առաջին մշտական հետազոտական ծրագիրը խոշոր ամերիկյան համալսարանում: Շրջանավարտը ինստիտուտին է նվիրել նաեւ 1915-23թթ. հետո Հայաստանի եւ հայկական սփյուռքի պատմությանն ու նյութական մշակույթին առնչվող գրքեր, փաստաթղթեր ու նմուշների հավաքածու: Զարուհու ցեղասպանություն վերապրած ծնողների՝ Համբարձումի եւ Օվսաննայի պատվին անվանակոչված հավաքածուն իր տեղը կգտնի ինստիտուտում եւ կթվայնացվի՝ գիտնականներին հասանելի դառնալու համար: Գրեգորի Արեշյանը, որը ինստիտուտի տնօրենի օգնականն է, նշանակվել է հետազոտական ծրագրի տնօրեն: Նշենք, որ Զարուհին, որը թոշակառու ուսուցչուհի է, իր բակալավրի աստիճանը մանկական հոգեբանության ոլորտում ստացել է հենց այս համալսարանում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.