Logo

Articles

Սենատը կողմ է քվեարկել միգրացիայի օրենքին

migg 4ԱՄՆ Կոնգրեսի Սենատը կողմ է քվեարկել միգրացիոն օրենքում անցկացվող փոփոխություններին՝ ճանապարհ բացելով դեպի միգրացիոն բարեփոխման օրինագծի քննարկում եւ հնարավոր ընդունում: Այդ որոշմանը կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ միայն 15-ը: Առաջիկայում Սենատում քննարկումներ են սպասվում օրինագծի տարբեր ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են սահմանների պաշտպանությունն ու նախկին անօրինական էմիգրանտների համար քաղաքացիության ստացման հնարավորությունը: Բարեփոխման կողմնակից 8 սենատորների խումբը, որում ներառված են երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, բարեհաջող անցկացրել է օրինագիծը Սենատի կոմիտեով եւ պատրաստվում է հետ մղել լիագումար նիստերում հակառակորդների հնարավոր հարձակումները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ էր արել արագ գործել՝ հնարավորինս շուտ ընդունել բարեփոխումները: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյնըրն ասել է, որ օրինագիծը կարող է նախագահի ստորագրությանը ներկայացվել մինչեւ այս տարեվերջ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.