Logo

Articles

Նոր կրակոցներ Սանտա Մոնիկայում

Created on Wednesday, 12 June 2013 02:38 Written by AMGA TV

santa 4Սանտա Մոնիկայում այսօր կրկին կրակոցներ են հնչել:Մեկ մարդ մահացել է մեկը վիրավորվել, երբ անհայտ անձը կրակ է բացել: Դեպքը տեղի է ունեցել քոլեջից ոչ հեռու, որտեղ օրեր առաջ Ջան Զըուարին հինգ մարդ էր սպանել, ինքն էլ սպանվել ոստիկանների հետ փոխհրաձգության հետեւանքով: Ականատեսների վկայությամբ, այսօր հանցագործը մեքենայով մոտեցել է տուժածներին եւ կրակ բացել: Վիրավորվել են 20-ից 30 տարեկան երկու տղամարդիկ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է եղել սակայն նրանցից մեկի կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել: Նրանք հրազենային վնասվածքներ են ստացել որովայնի եւ ձեռքերի շրջանում: Վկաները հայտնել են, որ տուժածներից մեկը փողոցում իր մեքենան էր նորոգում, երբ տեղի է ունեցել հարձակումը: Ոստիկանությունը պարզել է մեքենայի համարանիշները եւ ակտիվորեն որոնում է չարագործին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.