Logo

Articles

Կրակոցներ Թեքսասի ռազմակայանում

Created on Wednesday, 12 June 2013 00:08 Written by AMGA TV

ZINV 4Ամերիկացի պաշտոնաթող զինվորականը կրակ է բացել Թեքսըս նահանգի Սան Անտոնիոյի Ֆորտ Սեմ Հյուսթըն ռազմակայանում: Կրակոցների հետեւանքով առնվազն մեկ հոգի հրազենային վնասվածք է ստացել: Տուժած կինը հիվանդանոց է տեղափոխվել կայուն վիճակում: Հրաձիգը հանձնվել է եւ ձերբակալվել: Ըստ նախնական տվյալների` կրակողը ցամաքային զորքերի պաշտոնաթող սերժանտ-մայոր Ալվին Րաունդթրին է: Տղամարդը եւ նրա գործողություններից տուժած կինը մի ժամանակ ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել, եւ կրակոցը հնչել է հարաբերություններ պարզելու ժամանակ: United Press-ի փոխանցմամբ, նախկին սիրեցյալը ոստիկանությանը կամավոր է հանձնվել: Դաշնային դատախազները նրան ընտանեկան բռնության մեղադրանք են ներկայացրել։ Նրա գործը քննվելու է դաշնային դատարանում իսկ գործը քննելու է FBI-ը քանի որ կրակոցները տեղի են ունեցել ռազմական բազայի ներսում, եթե նրա մեղքը ապացուցվի նրան կաորղ են դատապարտել 20 տարվա ազատազրկման եւ նա 250 հազար դոլար տուգանք կվճարի։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.