Created on Thursday, 30 May 2013 12:15 Written by AMGA TV
Չինացի հաքըրները մի քանի կիբերհարձակումների արդյունքում ԱՄՆ-ից գողացել են պաշտպանական համակարգերի նախագծերը, որոնք կազմում են ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հիմքը: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության գիտական խորհրդի զեկույցում: Գողացված բոլոր տվյալները կարող են օգտագործվել Չինաստանի կողմից ռազմական նշանակության սեփական համակարգերի մշակման համար: Reuters-ի փոխանցմամբ, հաքըրները ստացել են ժամանակակից ռազմական ինքնաթիռների, նավերի եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի գծագրերը: Հաքըրային հարձակումների ետեւում կանգնած են Շանհայում տեղակայված Comment Crew խմբավորման հաքըրները: Առեւանգվել են տվյալներ նորագույն F-35 եւ F-18 ինքնաթիռների, Patriot հրթիռների, հակահրթիռային համալիրների եւ այլ սպառազինությունների մասին: