Logo

Articles

Կուբայում ավարտել են հայ գործարարի դատավարությունը

Created on Tuesday, 28 May 2013 02:20 Written by AMGA TV

CUBA 5Կուբայում ավարտվել է կանադահայ գործարարի նկատմամբ դատաքննությունը, սակայն դատավճռի մասին ոչինչ չի հաղորդվում: Նրանք մեղադրվում էին կուբացի պաշտոնյաներին կաշառելու մեջ: Reuters-ի փոխանցմամբ, ակնկալվում էր, որ կանադահայ ձեռնարկատեր, Tri-Star Caribbean արտահանման ընկերության ղեկավար Սարգիս Յակուբյանը իրեն մեղավոր կճանաչի` ավելի մեղմ դատավճռի ակնկալիքով: Հինգ դատավորներն իրենց դատավճիռը պետք է հրապարակեն 10 օրվա ընթացքում: Նշվել էր, որ 53-ամյա Յակուբյանին մինչեւ 12 տարի ազատազրկում է սպառնում կաշառելու, հարկերի վճարումից խուսափելու եւ երկրի տնտեսությանը վնաս հասցնելու համար: Նրա գործընկերը, Լիբանանի քաղաքացի Գրիգոր Բայասալյանը դատարանում համապատասխանող է եղել: Կուբայում Կանադայի դեսպանը ներկա է գտնվել դատարանում, սակայն լրագրողներին ոչինչ չի հայտնել: Լրագրողներին թույլ չեն տվել նաեւ լուսաբանել դատաքննությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.