Logo

Articles

Գլենդելի բնակչին զմահ ազատազրկեցին

kalanq 9Գլենդեյլ քաղաքում 36-ամյա էդուարդ Նիկոլայանը ցմահ ազատազարկման է դատապարտվել: Նիկոլայանը մեղավոր է ճանաչվել 2006թ-ին Բըրբենք քաղաքի մի բնակչուհու առեւանգելու եւ նրան բռնաբարելու համար: Դատավճռում նշվում է, որ Նիկոլայանն առնվազն 7տարի իրավունք չի ունենա պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով դիմել դատարան: Դեպքը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին: Էդուարդը եւ նրա ընկերը՝ Տիգրան Պետրոսյանը, տուժողին հանդիպել էին Բըրբենքի ավտոմեքենաների վարձույթի սրահներից մեկում: Նույն այդ օրը Բըրբենքի Էլըֆընթ ռեստորանում ընկերները կնոջ բաժակի մեջ թմրանյութ էին լցրել, կինն անզգայացել եւ գիտակցությունը կորցրել էր: Նա արթնացել էր Գլենդեյլի մոթելներից մեկում՝ ամբողջովին մերկ եւ վնասվածքներով: Ոստիկանները ստուգել էին անվտանգության տեսախցիկներով արված տեսանյութերը եւ պարզել, որ էդուարդը եւ Տիգրանը նույն այդ օրը կնոջը ծածկոցի մեջ փաթաթած մտցրել էին մոթելի սենյակներից մեկը եւ ժամեր անց երկուսով դուրս եկել ու հեռացել: Ավելի ուշ DNA վերլուծությունը ցույց էր տվել, որ աղջկան բռնաբարել են: Տղաները ձերբակալվել էին  2009թ-ին, Պետրոսյանը ավելի ուշ ազատ էր արձակվել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.