Logo

Articles

Բանակի սերժանտին ցմահ ազատազրկել են

Created on Saturday, 18 May 2013 02:05 Written by AMGA TV

russ 5ԱՄՆ բանակի սերժանտ Ջան Ռասըլը, որը 2009թ. մայիսին Իրաքում սպանել է իր հինգ համածառայակիցներին, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի: Նման վճիռ է կայացրել ռազմական տրիբունալը Լյուիս-Մըկըրդ ռազմակայանում: Դեպքը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում՝ Քեմփ-Լիբըրտի ռազմակայանում, զինծառայողների կլինիկայում: 48-ամյա Ռասըլը եղել է այդ վերականգնողական կենտրոնի հիվանդներից մեկը: 2009թ. մայիսի 11-ին սերժանտի զոհն են դարձել երեք զինվորական եւ բժշկական ծառայության երկու սպա` հետեւակային Չառլզ Սփրինգլին, մայոր Մեթյու Հաուսլին, սերժանտ` Քրիսշչըն Բուենո-Գալդոսին, շարքայիններ Ջեյքըբ Բարթոնին եւ Մայքլ Յեյթս կրտսերին: Ռասըլն իր արարքը մեկնաբանել է զայրույթի անսպասելի բռնկմամբ: Ապրիլին կայացած նիստում Ռասըլը ընդունել էր իր մեղքը, սակայն նշել, թե դեպքի պահին չի վերահսկել իրեն, քանի որ գազազած է եղել: Նա բժիշկներից մեկին մեղադրել էր իրեն ինքնասպանության դրդելու մեջ եւ ցանկացել էր սպանել: Դատարանը նաեւ որոշել է Ռասըլին զրկել զինվորական կոչումից եւ հեռացնել բանակից՝ առանց իրավունքները եւ արտոնությունները պահելու:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.