Logo

Articles

ԱՄՆ-ում ձերբակալել են ուզբեկ ահաբեկչի

fazid 7ԱՄՆ-ում ձերբակալել են ուզբեկի ահաբեկչության մեղադրանքով: 30-ամյա ուզբեկ Ֆազլիդդին Կուրբանովը ձերբակալվել է Այդահո նահանգում` պայթուցիկ սարքերի ապօրինի պահման մեղադրանքով: Նրան նաեւ մեղադրում են հանցավոր դավադրության մեջ` ահաբեկչական կազմակերպության աջակցություն ցուցաբերելու նպատակովԱյսօր նա կանգնել է դատարանի առջեւ եւ նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Յութայի դատախազ Դեւիդ Բարլոի խոսքով, Կուրբանովը ձերբակալվել է Բոյզի քաղաքում դեռ մայիսի 15-ին: Հետաքննությունների դաշնային բյուրոն հատուկ հետաքննություն է իրականացրել, որի արդյունքում էլ նրան մեղադրանք է առաջադրվել: Այդահոյում Կուրբանովին մեղադրում են պայթուցիկ սարքեր պահելու եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ: Արդարադատության նախարարության տվյալներով, նա մտադիր էր աջակցել Ուզբեկստանի իսլամական շարժում կազմակորպությանը: Ծայրահեղական այդ խմբավորումը ստեղծվել է 1996թ., եւ ԱՄՆ-ը` այն ահաբեկչական է որակել: Իսկ Յուտա նահանգում նրան առաջադրվել է պայթուցիկ սարքերի եւ զանգվածային խոցման զենքի պատրաստման տեղեկություններ տարածելու մեջ: Առայժմ հայտնի չէ նրա քաղաքացիությունը, սակայն նշվում է, որ նա ԱՄՆ-ում ապրում էր օրինական հիմունքներով: Նրան տեղափոխել են Այդահոյի Ադա քաունթիի բանտ: Նրա ենթադրյալ հանցակիցների անունները չեն հաղորդվում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.