Logo

Articles

Ռիցինով նոր նամակներ

ricin 5Անհայտ անձինք ուժեղ ներգործությամբ ռիցին թույնով 2 նամակ են ուղարկել ԱՄՆ Վաշինգտըն նահանգի Սփոքան քաղաքի դաշնային դատավորին, ու տեղի փոստային ծառյություն: Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Ին Սանդըլո Դիտրիքի խոսքերով՝ վտանգավոր նյութով նամակը հայտնաբերվել է նախօրեին քաղաքի փոստային բաժանմունքում ստուգման ժամանակ: Համաձայն նամականիշի՝ երկու նամակներն էլ ուղարկվել են մայիսի 14-ին: Դիտրիքը հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ու ԱՄՆ փոստային ծառայությունն օգտագործում են իրենց բոլոր հնարավորությունները՝ գտնելու դրանք ուղարկողին: Հետազոտության արդյունքով, որը հրապարակել է փոստային ծառայությունը, ռիցինի պարունակությունը երկու նամակներում լուրջ վտանգ չի ներկայացրել աշխատակիցների առողջության համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.