Logo

Articles

Ներգաղթի բարեփոխումը համաձայնեցվել է

ner 7ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնեցրել են էմիգրացիոն բարեփոխումների փոխզիջումային օրինագիծը: Մենք հասել ենք սկզբունքային համաձայնության,- լրագրողներին հայտնել է Թեքսըսի հանրապետական կոնգրեսական Ջան Քարթըրը՝ հինգշաբթի երեկոյան կողմերի միջեւ երկու ժամ տեւած հանդիպումից հետո: Օրենսդիրները մտադիր են այս շաբաթ եւս մեկ անգամ հանդիպել՝ փաստաթղթի տեքստում վերջնական փոփոխություններ կատարելու համար: Քարթըրի խոսքով՝ ծրագրվում է օրինագիծը ներկայացնել հունիսի առաջին շաբաթը: Կոնգրեսականներն այլ մանրամասներ չեն ներկայացրել: Նախկինում Սենատի հանձնաժողովը հրապարակել էր ներգաղթային բարեփոխման նախագիծը։ Քաղաքացիություն ստանալու համար ներգաղթյալները պետք է սպասեն 13 տարի եւ 2 հազար դոլար վճարեն։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.