Logo

Articles

Գտել են Ցարնաեւի նոթբուքը

Created on Saturday, 04 May 2013 02:38 Written by AMGA TV

tsarn 8Հետաքննությունների համերկրային բյուրոն հայտնաբերել է Ջոհար Ցարնաեւին պատկանող նոութբուքը, որը մեղադրվում է ապրիլի 15-ին Բասթընում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ: Այդ մասին ասվում է FBI-ի հայտարարության մեջ: Թե հետաքննությանն ինչպես է հաջողվել ստանալ նոութբուքը եւ ինչ վիճակում է այն գտնվում, չի հաղորդվում: Ավելի վաղ հաղորդվել է, որ հետաքննիչները Ցարնաեւի համակարգիչը փնտրում էին այն համալսարանի մերձակա աղբանոցում, որտեղ նա սովորում էր, բայց որոնումները հաջողություն չէին ունեցել: Ցարնաեւի նոութբուքը նրա սենյակից դուրս էին բերել նրա համակուրսեցիները՝ ղազախստանցի երկու ուսանողներ եւ ԱՄՆ-ի մի քաղաքացի, որոնց մայիսի 1-ին մեղադրանքներ են առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու եւ կեղծ ցուցմունքներ տալու մեջ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.