Logo

Articles

Օբաման ժամանել է Մեքսիկա

Created on Saturday, 04 May 2013 02:33 Written by AMGA TV

obbba 7ԱՄՆ-ը եւ Մեքսիկան պայմանավորվել են շարունակել համատեղ պայքարը կազմակերպված հանցավորության, անօրինական դրամական հոսքերի, զենքի առեւտրի եւ թմրանյութերի տարածման դեմ: Այդ մասին ասված է երկու հարեւան երկրների նախագահների՝ մայիսի 2-ին Մեխիկոյում կայացած բանակցությունների արդյունքներին վերաբերող հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ, չնայած այդ թեմայի կարեւորությանը, անվտանգության եւ ներգաղթի հարցերը չպետք է ամենագլխավորը լինեն Մեքսիկայի հետ փոխհարաբերություններում: -Այն ժամանակ, երբ մենք փորձում ենք լուծել առավել սուր հիմնախնդիրները, չպետք է տեսադաշտից բաց թողնենք մեր տնտեսական կապերը, որոնք ամենաուժեղներից մեկն են աշխարհում,- ասել է Օբաման: Նրա հետ համաձայնել է մեքսիկացի պաշտոնակից էնրիկե Պենյա Նիետոն: Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 500 մլրդ դոլարի, իսկ դրա հետագա ընդլայնման համար ստեղծվում է բարձր մակարդակի հատուկ աշխատանքային խումբ ԱՄՆ-ի փոխնախագահի եւ մեքսիկացի նախարարների մասնակցությամբ: Խմբի առաջին նիստը տեղի կունենա այս տարվա աշնանը: Նախագահները նաեւ պայմանավորվել են Կանադայի մասնակցությամբ համատեղ ջանքեր գործադրել եւ հասնել այն բանին, որ Հյուսիսային Ամերիկան դառնա աշխարհի առավել դինամիկ զարգացող եւ ամենամրցունակ տարածաշրջանը: Մեքսիկայից Օբաման մեկնել է Կոստա-Ռիկա, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.