Logo

Articles

Մերիլընդը հրաժարվեց մահապատժից


meril 5Ամերիկյան Մերիլընդ նահանգի նահանգապետ Մարտին Օ՝Մելին ստորագրել է մահապատիժը վերացնելու մասին օրենք: Այս մասին ասվում է նահանգապետի պաշտոնական կայքում: Մերիլընդն այսպիսով ամերիկյան 18-րդ նահանգն է դարձել, որը չեղյալ է համարել պատժի այս տեսակը: Ավելի վաղ նահանգում հետաձգվել էր մահապատիժների իրագործումը: -Փորձը ցույց է տալիս, որ մահապատիժը զսպող գործոն չէ հանցագործությունների համար… Ավելին՝ անմեղ մարդուն դատապարտելու դեպքում սխալը դառնում է անուղղելի,- ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, նահանգային իշխանությունների տվյալներով՝ այդ գերագույն պատժամիջոցը եռակի թանկ է, քան ցմահ ազատազրկումը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.