Logo

Articles

Ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է


asp 4Վերջին 10 տարվա ընթացքում ինքնասպանությունների թիվը միջին տարիքի ամերիկացիների շրջանում կտրուկ աճել է: Հիվանդությունների կանխման եւ վերահսկողության կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում ավելի շատ ամերիկացի է մահանում ինքնասպանությունների հետեւանքով, քան վթարների: -Ինքնասպանությունը համարվում էր դեռահասների խնդիր, եւ ինքնասպանությունների տարածումը միջին տարիքի ամերիկացիների շրջանում զարմանալի է: Ըստ վիճակագրության, 1999-2010թթ. ԱՄՆ-ի 35-64 տարեկանների շրջանում ինքնասպանության դիմած անձանց թիվն աճել է գրեթե 30 տոկոսով: Առավել կտրուկ տատանումներ են նկատվում 50 տարեկան տղամարդկանց (30-ից 50 տոկոս) եւ 60-64 տարեկան կանանց շրջանում (60 տոկոսով) : Ինքնասպանության դիմելու պատճառները հաճախ բավական բարդ են, այդ իսկ պատճառով պաշտոնյաներն ու հետազոտողները դժվարանում են բացատրել, թե ինչն է ընկած այդ աճի հետեւում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.