Logo

Articles

Մեղադրանք բժիշկ Օրֆալիյին վրաերթի ենթարկելու համար

orfa 9Գլենդելում 30-ամյա հայ տղամարդը, ում մեղադրում են 61-ամյա բժշկին վրաերթի ենթարկելու եւ սպանելու մեջ, Լոս Անջելես քաունթիի Գերագույն դատարանում հայտարարել է, թե չի ցանկանում բողոքարկել իրեն առաջադրված` մեքենան ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ վարելու մեղադրանքը: Ավելի վաղ նրան առավե խիստ մեղադրանք էր առաջադրվել, սակայն այն մեղմացվել էր: Գրիգորյանի մեքենան վրաերթի էր ենթարկել 61-ամյա Ջեյքըբ Օրֆալիին, հոկտեմբերի 12-ին 1100 Western Avenue հասցեի մոտ: Օրֆալին կայանում էր իր մեքենան եւ բացել էր դուռը, երբ դեպի հյուսիս ընթացող Գրիգորյանը մեծ արագությամբ բախվել էր նրան: Երկու օր անց Օրֆալին մահացել էր տեղական հիվանդանոցում, ստացած վնասվածքներից: Ոստիկանության փոխանցմամբ, Էդմոն Գրիգորյանին հետազոտել էին եւ պարզել, որ նա թմրադեղի ազդեցության տակ է եղել: Նրա վճիռը կայացվելու է հունիսի 5-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.