Logo

Articles

Մեղադրանք է առաջադրվել ռիցինով նամակներ ուղարկողին

Created on Saturday, 20 April 2013 03:36 Written by AMGA TV

recin 9 Իշխանությունները երեկ պաշտոնական մեղադրանք են առաջադրել ԱՄՆ նախագահին եւ մի քանի սենատորների ռիցինով նամակներ ուղարկելու մեջ կասկածվողին: Ինչպես տեղեկացրել է արդարադատության նախարարությունը, չորեքշաբթի օրը այս գործի հետաքննության շրջանակներում ձերբակալված Փոլ Քեւին Քըրթիսին առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքով մեղադրանք է առաջադրվել: Մեղավոր ճանաչելու դեպքում նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում: Քըրթիսն դատարանում առաջին անգամ կհայտնվի արդեն մի քանի ժամից: Դատական նիստը կանցկացվի Միսիսիփի նահանգում, որտեղ նրան նախօրեին ձերբակալել են: Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն, Քըրթիսը, հնարավոր է, հոգեկան խանգարմամբ է տառապում: Դեպքը Վաշինգտոնում մեծ անհանգստություն էր առաջացրել, քանի որ տեղի էր ունեցել Բոսթոնի ահաբեկչության հաջորդ օրը: Սակայն FBI-ն այս երկու դեպքերի միջեւ կապ չի հայտնաբերել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.