Logo

Articles

Ամերիկացիների միայն 1/4-ը բարեկեցիկ կյանքի հույս ունի

bruncq 8Ամերիկացիների միայն քառորդ մասը բարեկեցիկ կյանքի հույս ունի հաջորդ տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին վկայում է գործակալության եւ GfK մարկեթինգային ընկերության անցկացրած հարցումը:

ԱՄՆ-ի բնակիչների 46 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական քաղաքականությանը, 52 տոկոսը դեմ է արտահայտվել: 2012թ. սեպտեմբերին Օբամայի քաղաքականությունը հավանության է արժանացրել ամերիկացիների 49 տոկոսը, իսկ 48 տոկոսը բացասաբար է տրամադրված:

Միացյալ Նահանգների բնակչության միայն 7 տոկոսն է ամբողջությամբ վստահում կառավարությանը եւ կարծում է, որ այն միշտ ճիշտ է վարվում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.