Logo

Articles

Գլենդելում կողոպտիչը հարձակվել է հղի հայուհու դեղատան վրա

Created on Friday, 19 April 2013 02:46 Written by AMGA TV

glll 9Գլենդել քաղաքում դեղատան երկու հղի աշխատակցուհիներին պահել է ատրճանակի փողի տակ՝ պահանջելով իրեն ուժեղ ցավազրկող տալ, որը թույլատրվում է միայն բժշկի դեղատոմսով: Արիաննա դեղատան սեփականատեր Կարմեն Սեֆյանը եւ նրա գործընկերը կեսօրից հետո միայնակ են եղել դեղատանը, երբ ներս է մտել մի տղամարդ եւ ատրճանակը պահել նրանց վրա: Սեֆյանը, ով հղության վերջին ամսում է գտնվում, եւ նրա գործընկերուհին չեն տուժել միջադեպի ժամանակ: Մուգ ակնոցներով եւ մարզահագուստով տղամարդը ձեռքի մեջ սեղմել էր թուղթը, որտեղ գրված էր թմրանյութ պարունակող ցավազրկող դեղամիջոցի անվանումը՝ նորկո: Սեֆյանի խոսքով՝ այդ դեղամիջոցն ավելի ուժեղ է, քան ցավազրկող վայկըդինը: Նա անմիջապես կարդացել է գրությունը, վերցրել է նորկոյի շիշն ու տվել տղամարդուն, ով վերցրել է դեղամիջոցն ու դուրս եկել դեղատնից: Տղամարդը եղել է մոտ 30 տարեկան, սպիտակամորթ, նրան վերջին անգամ տեսել են մուգ գույնի սեդան  նստելիս:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.