Logo

Articles

Ներգաղթի օրինագիծը Սենատում է

jahel 7Ամերիկյան սենատորների խումբը պաշտոնապես Սենատի քննարկմանն է ներկայացրել ներգաղթի բարեփոխման օրինագիծը: Սենատոր Չակ Շումըրը ներկայացրել է 844 էջանոց փաստաթուղթը, որը 11 մլն ապօրինի ներգաղթյալներին հնարավորություն կտա 13 տարում քաղաքացիություն ստանալ: Բացի այդ, այն նաեւ ներմուծում է վիզային նոր ծրագրեր եւ սահմաննի անվտանգության ապահովման նախագիծ: Օրինագիծն արդեն արժանացել է դեմոկրատների եւ հանրապետականների քննադատությանը: Ութ սենատորներից բաղկացած խումբը այդ քննադատության կապակցությամբ հայտնել է, որ իրենց հաջողվել է հավասարակշռված որոշում գտնել: Նշենք, որ նախօրեին Չակ Շումըրն ու Ջան ՄքՔեյնը օրինագիծը քննարկել էին նախագահ Բարաք Օբամայի հետ, ով կոնգրեսին կոչ էր արել հնարավորինս արագ ընդունել այն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.