Logo

Articles

Լոս Անջելեսը Նեւադա արտահանձնեց հանցագործին

Created on Thursday, 18 April 2013 04:03 Written by AMGA TV

clach 8Լոս Անջելեսի ոստիկանությունը Նեւադային է արտահանձնել տղամարդուն, ով մեղադրվում է երկու ամիս առաջ տեղի ունեցած սպանության մեջ: 27-ամյա Ըմմար Հերիսին նախօրեին երեկոյան հանձնել են Նեւադայի իրավապահներին: Հերիսը տեղափոխվել է Նեւադայի Քլարկ քաունթի, որտեղ կանգնելու է դատարանի առջեւ: Հերիսը ձերբակալվել էր Ստուդիո-Սիթիում, փետրվարի 28-ին եւ մինչ այս պահը գտնվում էր Լոս Անջելեսում: Հետազոտությունից հետո Լոս Անջելեսի գերագույն դատարանի դատավոր Շելլի Թորիլբան նշել է, թե Հերիսը հենց սպանության կասկածյալն է: Նա փետրվարի 21-ին Ռենջ Ռովըրով հետապնդել եւ էր Մազըրատի մեքենային եւ Լաս Վեգըսի Ստրիպ փողոցում կրակ էր բացել: Մազըրատիի ղեկին նստած ռեփեր Քենի Քլաչը հարվածել էր մի տաքսու, երկու մեքենան էլ բռնկվել էին, արդյունքում երեք մարդ զոհվել էր: Նեւադայում Հերիսի դեմ 11 կետից մեղադրանք է առաջադրվել եւ նրան մահապատիժ է սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.