Logo

Articles

Ներսիկ Նազարյանին հանել են պաշտոնից

nazr 6Հայաստանի ոստիկանական համակարգում լուրջ փոխատեղումներ են եղել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Երեւանի ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գնդապետ Աշոտ Կարապետյանը։Վերջինս հայտնի է իր առանձնակի դաժանությամբ, տարիներ առաջ դաժան ծեծի էր ենթարկել ընդդիմության ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին, ով կորցրել էր ամորձիները, եւ ստիպված էր եղել փախչել Հայաստանից: Նաեւ սիգարետ էր հանգցրել բերման ենթարկված մի աղջկա վրա: : Շրջանառվում են Նազարյանի պաշտոնանկության մի շարք վարկածներ: Ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ է կասկածվում: Նա մեծ գումարներ է վերցրել մի խումբ անձանցից՝ գործի մեջ ներդնելու համար, սակայն ծրագրերը ձախողվել են, եւ նա հիմա մեծ դժվարություններ ունի:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.