Logo

Articles

Րաֆֆի Հովհաննիսյանի սակավամարդ հանրահավաքը

Created on Saturday, 13 April 2013 12:41 Written by AMGA TV

raffi 4Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է արել: Նա երեկ մեկնել էր Մոսկվա, եւ ենթադրվում էր, որ կպատմի իր հանդիպումների մասին, սակայն այդպես էլ որեւէ բառ չի ասել: Հանրահավաքը ի տարբերություն նախորդների չափազանց սակավամարդ էր, պատճառը թե տեղացող անձրեւն էր, թե ժողովրդի` ապրիլի 9-ի դեպքերից հետո Հովհաննիսյանից հիասթափությունը: Հիշեցնենք, որ նա պողոտայում թողել էր ժողովրդի բազմությանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնացել Ծիծեռնակաբերդ աղոթելու: Հանրահավաքում ելույթ է ունեցել նաեւ Արմենուհի Հովհաննիսյանը, ով հիշել է ապրիլի 9-ի դեպքերը: -Ես այդ օրը հագել էի իմ ամենասիրած կոշիկները, ես կորցրեցի այն, երբ տապալվել էի գետնին, եւ բոբիկ քայլեցի դեպի Ծիծեռնակաբերդ - հիշել է Արմենուհի Հովհաննիսյանը: Հանրահավաքի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ հավաքը նշանակել է հաջորդ ուրբաթ` Անի հյուրանոցի փոքր սրահում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.