Logo

Articles

Վայրի պումա է հայտնվել

puma 5Լա Քրեսենթայի փողոցներում վայրի պումայի հայտնվելը խուճապ է հարուցել: Կենդանին մտել է քաղաք եւ հանգիստ զբոսնել փողոցում: Ականատեսների վկայությամբ, կենդանին բավական խոշոր է եղել, կշռել է մոտ 120 փաունդ: Դեպքի վայր ժամանած մասնագետները քնաբեր են կրակել պումային եւ տեղափոխել լեռնային գոտի: Ոստիկանության սերժանտ Թամ Լորընցի խոսքով, կենդանուն բռնել են 4500  New York Avenue հասցեում: Մասնագետների խոսքով, կենդանու կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Սա Գլենդելում նման արտառոց հյուրի առաջին հայտնվելը չէ: Կատվազգիները հազվագյուտ են այցելել Գլենդել, սակայն արջերը, հատկապես ձմռան ամիսներին հաճախ են թափանցում Գլենդել` ուտելիք որոնելու

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.