Logo

Articles

Ջան Քերրին Թուրքիայում

kerrr 5ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերրին պաշտոնին նշանակվելուց հետո 2-րդ այցն է կատարել Թուրքիա: Քերրին Ստամբուլում հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նշվում է, որ հանդիպումների հիմնական թեման եղել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման թեման եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Ի դեպ, կառավարական ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերիի այցը Թուրքիա: Կիրակի առավոտյան, պետքարտուղարը պետք է Վաշինգտընից մեկներ Ստամբուլ, սակայն ինքնաթիռի դռան հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ պետքարտուղարը, նրա տիկինը, թիկնապահներն ու սպասարկող անձնակազմը ստիպված են եղել իջնել ինքնաթիռից:

Որոշ ժամանակ անց պետքարտուղարին մեկ այլ ինքնաթիռ է տրամադրվել: Ընդհանուր առմամբ, այս միջադեպը նրանից 2 ժամ էր խլել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.