Logo

Articles

Մահացել է MTV ռեալիթի շոուի մասնակիցը

mtvvv 4Թունավորումից մահացել է MTV հեռուստաալիքի BUCKWILD ռեալիթի շոուի մասնակիցը: 21-ամյա Շեյն Գանդիի մարմինը հայտնաբերվել է Ford Bronco մեքենայում՝ Արեւմտյան Վըրջինիայի Սիսընվիլ քաղաքից ոչ հեռու: Ոստիկանության հաղորդմամբ՝ մեքենան վնասված է եղել եւ գտնվել ճահճացած առվում: Մեքենայում հայտնաբերվել են նաեւ նրա հորեղբոր՝ 48-ամյա Դեւիդ Գանդիի դին եւ 27-ամյա Ռաբըրտ Մայըրսի դին: Երեքն էլ գտնվել են 1984թ. արտադրության Ford Bronco մակնիշի մեքենայում: Շեյն Գանդին եւ նրա ուղեկիցներն անհետացել էին մարտի 31-ին: Նրանց վերջին անգամ տեսել էին մարտի 30-ի լույս 31-ի գիշերը՝ Սիսընվիլի բարերից մեկում, որտեղ նրանք պատմել են, որ արտաճանապարհային մեքենայով դուրս են գալու զբոսանքի: Ոստիկանությունը ի սկզբանե հերքել է սպանության վարկածը, իսկ ավելի ուշ պարզել, որ երեքն էլ մահացել էր կարբոնի մոնոքսիդի թունավորումից, որն արտանետվել էր մեքենայից: Շեյն Գանդիի մահվան պատճառով հեռուստաընկերությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել սերիալի նկարահանումները: Շոուն նկարվում էր 2013-ի հունվարից, հիմնական Սիսոնվիլի տարածքում եւ նվիրված է գյուղական միջավայրում 9 երիտասարդների կյանքին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.