Logo

Articles

Սկսվել է Մայքլ Ջաքսընի մոր հայցով դատաքննությունը

Created on Thursday, 04 April 2013 01:10 Written by AMGA TV

catrin 4Լոս Անջելեսում սկսվել է Մայքլ Ջաքսընի մոր ներկայացրած հայցով դատական գործընթացը՝ ընդդեմ AEG Live ընկերության: 82-ամյա Քեթրին Ջաքսընը 40 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում 2009թ.ն իր որդու մահվան հետեւանքով չկայացած համերգի կազմակերպիչներից: Փոփ-աստղի մայրը Լոս Անջելեսի բարձրագույն դատարան էր դիմել՝ մեղադրելով AEG Live ընկերությանը իր որդու համար անձնական բժիշկ Կանրադ Մըրիյի հարցում անփույթ ընտրության համար, նաեւ, որ համերգի փորձերին չափից ավելի ճնշում է գործադրվել իր որդու վրա, որը հանգեցրել է վերջինիս ֆիզիկական եւ հոգեկան առողջության խաթարմանը: Ընկերությունում հայտարարել են, որ Ջաքսընը շատ ավելի վաղ էր դեղահաբերը չարաշահում: Փաստաբանները փորձելու են ապացուցել, որ Մըրիյին վարձել է հենց Մայքլ Ջաքսընը: Ապրիլի 10-ին դատավորների կազմը կորոշվի վերջնականապես: Հիշեցնենք, որ Մայքլ Ջաքսոնը մահացել էր 2009թ. հունիսի 25- ին՝ 51 տարեկանում պրոպոֆոլի գերդոզավորումից: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.