Logo

Articles

Արա Մանուկյանն հասել է Յութա նահանգ

arrrra 5Լրագրող եւ իրավապաշտպան Արա Մանուկյանն իր հացադուլի 17-րդ օրը մեկշաբաթյա ճանպարհորդություն է սկսել Վաշինգտոն:  Այս պահին Արա Մանուկյանն արդեն հասել է Յութա նահանգ: AMGA-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ իր առողջական վիճակը բարվոք է։ Արա Մանուկյանը ձեւակերպել է իր դիրքորոշումը ԱՄՆ նախագահին ուղղված բաց նամակում եւ մտադիր է ավարտել հացադուլը Սպիտակ տան առջեւ ապրիլի 9-ին` սպասելով նախագահ Բարաք Օբամայից եւ ԱՄՆ պետքարուղարությունից խոստացված պատասխանին: Մանուկյանը կարծում է, որ նախագահի վերընտրվելու կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Օբամայի շնորհավորական ուղերձը   վաղաժամ էր: Ողջ երկրով այցելությունների ժամանակ Մանուկյանն կկիսվի ամերիկյան հանրության հետ իր հայացքներով: Լոս Անջելեսից Վաշինգտոն ուղեւորվելով` նա հանդիպումներ կունենա հանրության հետ տասը նահանգների քաղաքներում եւ Կոլումբիայի օկրուգում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.