Logo

Articles

Ներգաղթյալները ԱՄՆ էին մտել ձմերուկների մեջ

Created on Saturday, 30 March 2013 21:25 Written by AMGA TV

illl 8ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ձերբակալել է յոթ ապօրինի ներգաղթյալների Մեքսիկայից, որոնք ԱՄն տարածք էին ներթափանցել ձմերուկներ տեղափոխող սառցարան-բեռնատարի մեջ: Բեռնատարը ստուգման համար կանգնեցվել էր երեկ երեկոյան, թիվ 86 մայրուղու վրա, Salton City եւ Westmorland քաղաքների միջեւ, Salton Sea-ի մերձակայքում: Սահմանապահ ծառայության վարժեցրած շունը զգացել է ներգաղթյալների հոտը եւ տեղյակ պահել սահմանապահներին: Մինչեւ 48 աստիճան սառնությամբ թրեյլըրում հայտնաբերվել են մի կին եւ 20-ից 52 տարեկան վեց տղամարդիկ: Մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է բեռնատարի 50-ամյա վարորդը, իսկ ապօրինի ներգաղթյալներին ձերբակալել են արտաքսելու նպատակով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.