Logo

Articles

Կոլորադյան հրաձիգը ցանկանում է ընդունել իր մեղքը

home 4Կոլորադյան հրաձիգ Ջեյմս Հոլմսի փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի՝ քննության հետ համագործակցելու եւ մեղքն ընդունելու որոշման մասին: Նման քայլը Հոլմսին հնարավորություն կտա խուսափելու մահապատժից: Եթե հետաքննությունը համաձայնվի համագործակցել մարդասպանի հետ, ապա նա կդատապարտվի ցմահ ազատազրկման՝ առանց համաներման իրավունքի: Այս դեպքում դատը կտեւի մի քանի օր: Պաշտպանությունն արդեն դատարանին փոխանցել է համապատասխան միջնորդությունը: Սպասվում է, որ դատախազությունն իր վճռի մասին կհայտարարի ապրիլի 1-ին` Հոլմսի զոհերի հարազատների հետ խորհրդակցությունից հետո: Հիշեցնենք, որ 24-ամյա Ջեյմս Հոլմսը 2012թ. հուլիսի 20-ին Դենվuրում Բատմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանդ էր կազմակերպել: Զոհվել էր 12 մարդ, վիրավորվել` 58-ը: Դրանից անմիջապես հետո ոստիկանությունը նրան ձերբակալել էր: Հուլիսի 30-ին դատարանը նրան պաշտոնական մեղադրանք էր ներկայացրել: Մեղադրյալի փաստաբանների խոսքով, սակայն, դատախազը, ամենայն հավանականությամբ, պնդելու է Հոլմսին մահապատժի ենթարկելու վրա: Թե ինչ խափանման միջոց կկիրառվի Հոլմսի նկատմամբ, կհայտարարվի երկուշաբթի: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.