Logo

Articles

ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանել Հարավային Կորեան

Created on Friday, 29 March 2013 02:06 Written by AMGA TV

heyg 5Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հաստատել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Հարավային Կորեան պահել իր միջուկային հովանոցի ներքո: Ինչպես հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը, Հեյգելն այդ մեսիջն ուղարկել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Լիթլի խոսքով՝ Հեյգըլի զրույցի նպատակն էր ընդգծել Վաշինգտոնի անսասան նվիրվածությունը Սեուլի հետ դաշինքին, հատկապես Կորեական թերակզղում ներկա գերլարված շրջանում: Երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կրկին հաստատել են դաշինքի հզորությունը, որը, ԱՄՆ-ի կարծիքով, խաղացել եւ շարունակում է առանցքային դեր խաղալ տարածաշրջանում կայունության պահպանման գործում՝ ասել է Լիթլը: Զրույցի ավարտին Հեյգըլը հավելել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Կիմ Գվան Չժինի լինելը կարող է միայն ամրապնդել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հարաբերությունները:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.