Logo

Articles

Լոս Անջելեսում հային դատում են սպանության համար

Created on Friday, 15 March 2013 01:42 Written by AMGA TV

marda 5Լոս Անջելեսի դատարանում այս շաբաթ քննվում է 51-ամյա հայի գործը, ում մեղադրում են  Գլենդելի 20-ամյա բնակչի սպանության մեջ։ Երիտասարդն սպանվել է 2005 թվականին՝  իր տան  կողոպուտի  ժամանակ։ Լոս Անջելեսի շրջանի Գլխավոր դատարանի ատենակալները հաստատել են, որ Վրեժ Զադուրյանը, ով արդեն  բանտ է նստել  մեկ այլ հանցագործության համար, մեղավոր է 2005թ. նոյեմբերի 1-ին Քրիստոֆեր Շահնազարիին Գլենդելի իր տանն սպանելու եւ կողոպտելու մեջ։ Շահնազարիի տուն ներխուժած գողերը կապել են նրա մորը եւ ծեծի ենթարկել։ Այդ ժամանակ տուն վերադարձած Քրիստոֆեր Շահնազարին փորձել է բացատրել չարագործներին, որ իր ընտանիքը գումար չունի։ Նրան դաժանաբար ծեծել են, ապա Զադուրյանը ճակատագրական կրակոց է արձակել Քրիստոֆեր Շահնազարիի կրծքին։ Այդ ընթացքում մորը հաջողվել է փախչել։ Ոստիկանությունը սկզբում ձերբակալել է Էդմոնդ Հովասափյանին, երբ Քրիստոֆեր Շահնազարիի մայրն ասել է, որ նա նման է հանցագործներից մեկին։ Սակայն խուզարկուները հավաքել են DNA-ի օրինակներն ու պարզել, որ Հովասափյանը չի կատարել այդ հանցագործությունը այդ ընթացքում նա բանտում է գտնվել շուրջ 8 ամիս, եւ նրա վրայից հանվել է մեղադրանքը։ Հովասափյանը դատի է տվել  Գլենդելի երկու ոստիկանին եւ քաղաքին՝  պահանջելով իրեն վճարել 1,31 մլն դոլար իր քաղաքացիական իրավունքները խախտելու համար եւ շահել դատը։ 2008թ. խուզարկուները Հովասափյանին կալանավորելու ընթացքում հարցաքննել ու ձերբակալել են նահանգի բանտում գտնվող Զադուրյանին։ Նրան ձերբակալել են, երբ պարզվել է, որ կապ ունի Քրիստոֆեր Շահնազարիի մահվան հետ։ Պատահարին մասնակից մյուս տղամարդիկ չեն բռնվել։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.